IAPA-ի միակ պաշտոնական ներկայուցուցիչը Հայաստանում "Ինտերսերվիս"-ը առաջարկում է AU PAIR ծրագիրը
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Գերմանիայում Au Pair ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գերմաներեն լեզվի վկայական, (հաստատված Գյոթեի ինստիտուտի կողմից).
- Ֆրանսիայի .Au Pair ծրագրի մասնակիցները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթեռը:........................
Au Pair ծրագիրը մշակվել և կիրառվել է Au Pair միջազգային ընկերակցության (IAPA)-ի կողմից, որը ստեղծվել է 1994 թ: IAPA-ն ունի ներկայացուցիչներ ավելի քան 90 երկրներում:
IAPA-ի յուրաքանչյուր լիիրավ անդամ պետք է խստորեն պաhպանի Au Pair կազմակերպությունների համար գործող վարքի միջազգային կանոնադրության պահանջները: Պատշաճ կերպով կատարի ծրագրի դիմորդների ընտրությունը:
Au Pair ծրագիրն աշխատանքի տեղավորման ու հավաքագրման ծրագիր չէ:
Մեր մասնակիցները
Դադոյան Վանենի (Au Pair Իսլանդիայում)
Ի±նչպիսին էր իսլանդական ընտանիքը, որտեղ ապրում էիք:
Շատ լավ ու բարի ընտանիք էր: Ինձ լավ էին վերաբերվում: Երեխան, որին խնամում էի 8 տարեկան էր:
Ի±նչով Ձեզ զարմացրեց Իսլանդիան:
Իսլանդիան շատ գեղեցիկ երկիր է`շրջապատված օվկիանոսյան ջրերով: Մենք հենց օվկիանոսի ափին էինք ապրում: Այստեղ շատ սարեր կան, որոնք ծածկված են ձյունով, իսկ Իսլանդիայի ամենաբարձր լեռան վրա հավերժական սառույցներ են: Այստեղ ցուրտ եղանակ է , սաստիկ քամիներ են լինում, որոնց ուժգնությունը կարող է քշել մարդկանց: Նման է Հայաստանին` սարեր ու չորացած խոտ, միայն ծառեր չկան: Բարքերին ծանոթանալու համար դիմեցի մի համարձակ էքսպերիմենտի` քաղաքի մի քանի պատահական տեղերում թողեցի քսակս` մանրադրամներով: Եվ որքան մեծ էր զարմանքս, երբ ինձ վերադարձրեցին այն` կողմնորոշվելով անուն-ազանունովս և հասցեով: Ինքնին դա վկայում է այդ փոքր, սակայն ազնիվ ու բարեկիրթ ժողովրդի, նրա բարոյական մաքրության մասին: