Գլհավոր Էջ  |  Հետադարձ կապ

 

28 Իսահակյան  փ.,

3-րդ հարկ,, 19 սենյակ

Երևան
հեռ: 58 47 33

 
 
ՄԵՐ ՄԱՍԻՆ
AU PAIR ԾՐԱԳԻՐԸ
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
ԻՆՉՊԵՍ ՄԱՍՆԱԿՑԵԼ
ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
 

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player


ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
AU PAIR ԾՐԱԳԻՐԸ

 
  • ԱՄՆ
  • ԱՎՍՏՐԻԱ
  • ԲԵԼԳԻԱ
  • ԳԵՐՄԱՆԻԱ
  • ՀՈԼԱՆԴԻԱ
  • ՖՐԱՆՍԻԱ

  • IAPA Member

     

    ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

     


     
     
     

    AU PAIR ծրագիրը

     

    ՙ"Interservice"-ը 1997 թվականից իրականացնում է Աշխատանք և Ուսում (AuPair) փոխանակման ծրագիրը Եվրոպայում և ԱՄՆ-ում: Դա հնարավորություն է ստեղծում "Interservice"-ին համագործակցել աշխարհի տարբեր երկրների Au Pair կազմակերպությունների հետ, որոնք կուտակել են լուրջ փորձառություն այդ բնագավառում:

    "IAPA" հանրահայտ միջազգային կազմակերպության անդամները ապահովում են մասնակցի անվտանգությունը արտերկրում գտնվելիս:

    IAPA-ն է հանդիսանում է համաշխարհային առաջատար երիտասարդական, ուսանողական, կրթական, միջազգային փոխանակման հիմնադիր կազմակաերպություն, որը գործում է 1994 թվականից: Այն իրականացնում է Աշխատանք և Ուսում (Аu Pair) ծրագիրը Եվրոպայում և ԱՄՆ-ում:

    "AuPair" անգլերեն արտահայտությունը բառացիորեն նշանակում է ՙ"հավասարություն" կամ "իրավահավասար": Այդ հասկացությունը ծագել է 19-րդ դարի վերջում: Երիտասարդ անգլուհիները, գերմանուհիները ժամանում էին Ֆրանսիա, տեղավորվում բարեկիրթ ընտանիքում, որպեսզի զբաղվեն ոչ միայն փոքրիկ երեխաների խնամքով, այլև սերտորեն շփվեն ֆրանսիական կենսաոճի, արվեստի, գրականության, երաժշտության և պոեզիայի հետ տիրապետեն Մոլյերի լեզվին, ընդհանրապես յուրացնեն ֆրանսիական մշակույթի կենցաղային ու հոգևոր արժեքները:

    Au Pair ծրագիրն աշխատանքի տեղավորման ու հավաքագրման ծրագիր չէ:
    Այն հնարավորություն է ստեղծում կատարելագործվել օտար լեզվի իմացությանը, ծանոթանալու տարբեր երկրների ու ժողովուրդների մշակույթին, պատմությանն ու ավանդույթներին:

    IAPA-ի յուրաքանչյուր լիիրավ անդամ պետք է խստորեն պահպանի Au Pair կազմակերպությունների համար գործող միջազգային կանոնադրության պահանջները:
    Au Pair համակարգը խստորեն վերահսկվում է ընդունող երկրի համապատասխան գերատեսչությունների կողմից:

    Բազմաթիվ երիտասարդ աղջիկներ` տարբեր երկրներից, ճանապարհորդում են աշխարհով մեկ` որպես Au Pair: Նրանք ապրում են հյուրընկալ ընտանիքներում, զբաղվում են երեխաների խնամքով ու դաստիարակությամբ: Au Pair–ը ժամանակի ընթացքում դառնում է ընտանիքի լիարժեք անդամ:
    Ծրագիրը նպաստում է աշխարհի տարբեր երկրների երիտասարդների միջև փոխըմբռնման ամրապնդմանը, միջազգային հարաբերությունների զարգացմանը:

    Au Pair -ի պարտականությունները`
    - խնամել հյուրընկալ ընտանիքի երեխաներին մեկ տարվա ընթացքում,
    - ժամանակին արթնացնել երեխաներին, նրանց հագցնել, կերակրել և լողացնել,
    - երեխայի սենյակը մաքուր և հարդարված պահել, պատրաստել սնունդը նրա համար,
    - երեխաներին դպրոց ուղեկցել և դպրոցից բերել տուն,
    -օգնել կատարելու դպրոցական առաջադրանքները, խաղալ նրանց հետ, ընթերցել գրքեր և տանել զբոսանքի,
    - մնալ երեխաների հետ` նրանց քնելու կամ ծնողների բացակայության ժամերին,
    - մնալ երեխաների հետ` նրանց հիվանդության դեպքում, արձակուրդների ժամանակ կատարել ծնողների ցուցումները`կապված երեխաների խնամքի ու դաստիարակության հետ:

    Au Pair-ին տրամադրվում է`
    -12 ամիս մշակութային փոխանակման վավերացված վիզա,
    - առանձին սենյակ և անվճար սնունդ,
    -1 կամ 2 շաբաթվա վճարովի արձակուրդ,
    -օտար լեզվի անվճար դասընթացներ հաճախելու հնարավորություն,
    -բժշկական ապահովագրություն,
    -գրպանի փող,
    -այլ երկրների Au Pair-ների հետ մշակութային միջոցառումներին մասնակցելու հնարավորություն:

     
     
     
       
     
     
     
     
     
    Copyright © 2006 Sitename.com. Designed by Web Page Templates Terms of Use  |  Privacy Policy
     
    Design downloaded from free website templates.