Գլհավոր Էջ  |  Հետադարձ կապ

 

28 Իսահակյան  փ.,

3-րդ հարկ,, 19 սենյակ

Երևան
հեռ: 58 47 33

 
 
ՄԵՐ ՄԱՍԻՆ
AU PAIR ԾՐԱԳԻՐԸ
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
ԻՆՉՊԵՍ ՄԱՍՆԱԿՑԵԼ
ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
 

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player


ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
AU PAIR ԾՐԱԳԻՐԸ

 
  • ԱՄՆ
  • ԱՎՍՏՐԻԱ
  • ԲԵԼԳԻԱ
  • ԳԵՐՄԱՆԻԱ
  • ՀՈԼԱՆԴԻԱ
  • ՖՐԱՆՍԻԱ

  • IAPA Member

     

    ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

     


     
     
     

    Հարց ու պատասխան

     

    Au Pair ծրագրին կարող են մասնակցել 18-ից մինչև 27 տարեկան, երիտասարդներ (տարբեր երկրներում գործող Au Pair գործակալությունների պահանջներից կախված), որոնք ունեն մանկահասակ երեխաներին խնամելու պրակտիկ փորձ և տիրապետում են օտար լեզվի:

    Որո±նք են Au Pair-ի պարտականությունները:
    Au Pair ծրագրի մասնակիցները պարտավոր են հոգալ երեխաների մասին` ուղեկցել մինչև դպրոց, մանկապարտեզ և այնուհետև դպրոցից, մանկապարտեզից` տուն: Պարտավոր են նրանց կերակրել, հագցնել, օգնել կատարելու դասերը: Հետևել մանկական սենյակի մաքրությանը, անհրաժեշտության դեպքում, երեխաներին զբաղեցնել երեկոյան` ծնողների բացակայության կամ նրանց արձակուրդների շրջանում: Բացի ուղղակի պարտականություներից, աղջիկները պարտավոր են զբաղվել տնային թեթև աշխատանքով` կարգի բերել բնակարանը, լվանալ, արդուկել մանկան հագուստները, պահպանել մաքրությունը սենյակում, լողասենյակում, խոհանոցում: Այս ամենի համար օրական հատկացվելու է 5 ժամ:

    Ինչու±մն է Au Pair ծրագրի կրթամշակութային փոխանակումների նշանակությունը:
    Ամենօրյա շփումը հյուրընկալ ընտանիքում վաղ թե ուշ, հանգեցնելու է Au Pair աղջկա և ընդունող ընտանիքի, նրա անդամների միջև ջերմ ու բարեկամական հարաբերությունների ստեղծմանը: Ընտանիքի օժանդակությամբ մասնակիցը հաճախելու է օտար լեզվի ուսուցման դասընթացների, շփվելու է ուրիշ մշակույթի, ապրելակերպի արժեքների հետ: Au Pair-ը շփվելու է իր հասակակիցների հետ: Հնարավորություն է ունենալու հաճախելու պատկերասրահներ, թանգարաններ, ծանոթանալու պատմական հուշարձանների պատմության հետ: Ընդունող երկրում գործող ծրագրի պայմաններից կախված, դասընթացների վարձը կարող է մուծել ընտանիքը կամ ինքը` Au Pair -ը: Դասընթացների արժեքը պայմանավորված է այն քոլեջից, որտեղ պետք է ուսանի տվյալ աղջիկը: Թվում է, թե Au Pair-ը այս ամենի համար պետք է ստանա նաև աշխատավարձ: Չէ± որ նա,փաստորեն, կատարում է տնային դաստիարակչուհու պարտականություններ: Ճշտենք վերստին, Au Pair ծրագիրն ամենևին աշխատանքային պայմանագիր չէ: Ընդունող ընտանիքը տրամադրում է առանձին սենյակ` ընդհանուր բնակարանում, անվճար սնունդ և գրպանի փող, վճարում է արձակուրդը, և բժշկական ապահովագրությունը, իսկ որ ամենագլխավորն է` հնարավորություն է տալիս ապրելու հյուրընկալող ընտանիքում, նրանց հետ միասին մասնակցելու ընտանեկան տոներին, և, անշուշտ, մասնակցելու ընտանեկան ճամփորդություններին:

    Ի±նչ բարոյական և մանկավարժական որակներ են անհրաժեշտ ծրագրին իրապես մասնակցելու համար:
    Անշուշտ, Au Pair -ը երեխաների խնամքի որքան մեծ փորձ ունի, այնքան մեծ են նրա շանսերը մասնակցելու ծրագրին: Սակայն, առավել ուշադրություն դարձվում է երեխաների խնամքի ոչ թե զուտ մասնագիտական ունակություններին, չնայած որ դա էլ կարևոր է: Բավական է կարողանալ սիրել երեխաներին, հոգատար լինել նրանց կարիքների, հոգսերի ու ուրախությունների նկատմամբ: Կարողանալ նրանց հետ շփվել, ունենալ մեղմ ու անմիջական բնավորություն, բարեկիրթ վարվելակերպ և հումորի զգացողություն:

    Եթե կազմակերպությանը դիմել է երիտասարդը, որը ցանկանում է դառնալ Au Pair, ի~նչպես կարելի է համոզվել, որ ինքն օժտված է երեխաներին խնամելու ունակությամբ: Ա±րդյոք անհրաժեշտ է ներկայացնել երաշխավորագրեր:
    Անկասկած, դիմորդները պարտավոր են ներկայացնել երեխայի խնամքի փորձի առկայությունը հաստատող երաշխավորագրեր անձանցից, որոնց հետ չեն գտնվում ազգակցական կապերի մեջ, երաշխավորագիր, բնութագիր իրենց ուսուցիչներից, աշխատավայրից:

    Ի±նչ մակարդակով հարկավոր է իմանալ հյուրընկալող երկրի տիրապետող լեզուն:
    Հարկավոր է տիրապետել խոսակցական, ամենօրյա շփումների մակարդակով: Au Pair ծրագրի հայ դիմորդները կանցնեն թեստավորում` օտար լեզվի իմացության բավարար մակարդակը պարզելու նպատակով:

    Կարո±ղ է մասնակիցը նախապես իմանալ թե ինչպիսի ընտանիքում է տեղավորվելու:
    Իհարկե: Ապագա Au Pair աղջիկների համար ընտանիքները ընտրվում են: Դիմորդը նախապես տեղեկանում է իրեն ընդունող ընտանիքի մասին: Տեղեկանա, թե ինչով են ընտանիքի անդամները զբաղվում, ինչպիսին է նրանց տարիքը, հետաքրքրությունները: Արտասահման մեկնելուց առաջ նա կարող է մի քանի անգամ հեռախոսով կապվել ընտանիքի որևէ անդամի հետ, ստանա նրանից իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները:

    Եթե ցանկանում է իր ընկերուհու հետ տեղավորվել նույն երկրում, նույն բնակավայրում: Հնարավո±ր է դա:
    Հյուրընկալող երկրում գործող գործակալության գլխավոր խնդիրն է` ապագա Au Pair-ի համար գտնել առավել լավ ու բարեկեցիկ ընտանիք: Սակայն հնարավոր չէ երաշխավորել, որ ընկերուհու համար նախատեսված ընտանիքը կգտնվի հարևանությամբ: Գրեթե դա անհնար է, չնայած, որ այդ հնարավորությունն իսպառ չի կարելի բացառել:

    Հնարավո±ր է ունենալ լրացուցիչ աշխատանք` երեխայի խնամքից ազատ ժամանակ:
    Միանշանակ կարելի է ասել, որ ոչ: Au Pair կարգավիճակում գտնվելով արտասահմանում, մասնակիցը պարտավոր է բացառապես զբաղվել երեխայի խնամքով: Դա նրա ուղղակի և գլխավոր պարտականությունն է: IAPA-ի կազմակերպության Վարքիի Միջազգային Կոդեքսում ասված է. ՙՀյուրընկալող երկրում գտնվելու ողջ ժամանակ Au Pair-ն իրավունք չունի ուրիշ այլ տեղ աշխատելու: Նա պետք է միայն կատարի իր անմիջական պարտականությունները՚:

    Ի±նչ ժամկետի համար է նախատեսված ծրագիրը:
    Ծրագիրը նախատեսված է 9-12 ամսվա համար: Հյուրընկալ ընտանիքների մեծամասնությունը նախընտրում է Au Pair-ներին իրենց հովանու տակ վերցնել 1 տարով: Ծրագրին կարող են մասնակցել տարվա ցանկացած ժամանակ, չնայած որ, առանձին երկրներում, ընտանիքները գերադասում են սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսները:

    Վարորդական իրավունքը ցանկալի± է, թե պարտադիր:
    Ոչ այնքան պարտադիր է, որքան ցանկալի: Վարորդական իրավունքի առկայությունը մեծացնում է դիմորդի շանսերը: Որոշ ընտանիքներ, հաճույքով տրամադրում են մասնակիցներին իրենց ավտոմեքենաները` երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ տեղափոխելու և այնտեղից`տուն բերելու համար:

    Ո±վ է վճարում ճանապարհածախսը:
    Հյուրընկալող երկիր մեկնելու և վերադարձի հետ կապված բոլոր ծախսերը հոգալու է AuPair-ը միանգամից: Նա պետք է ձեռք բերի 1 ամյա ավիատոմս` դեպի ընդունող երկիր, որն անհամեմատ էժան է:

    Գտնվու±մ են արդյոք Au Pair-ի իրավունքները հյուրընկալող երկրի օրենքների պաշտպանության ներքո:
    Անպայման: Au Pair համակարգը խստորեն վերահսկվում է ընդունող երկրի համապատասխան պետական գերատեսչությունների կողմից: Իր հերթին մասնակիցը պարտավոր է իմանալ, հարգել ու պահպանել հյուընկալող երկրի օրենքները: Ոչ մեկը ապահովագրված չէ տհաճ կամ կոնֆլիկտային իրավիճակներից: IAPA կազմակերպության Վարքի Միջազգային կոդեքսի համաձայն` ՙԸնդունող կազմակերպությունը պարտավոր է անհապաղ ծանուցել ուղարկող կողմին` Au-Pair-ի և ընտանիքի միջև առաջացած որևէ լուրջ խնդիրների մասին՚: Տեղերում գործակալությունների ներկայացուցիչներն արագ կարձագանքեն Au-Pair-ի իրավունքների ցանկացած խախտումներին, կհարթեն կոնֆլիկտները կամ կօգնեն նրան փոխելու ընտանիքը, նրանց կմատուցեն բոլոր անհրաժեշտ իրավաբանական և, պաշտոնական, հումանիտար ծառայություններ: Եվ, որ խիստ կարևոր է, ընդունող կազմակերպությունը պարտավոր է Au Pair -ին ապահովել այն անձանց անհրաժեշտ ցուցակով, որոնց հետ անհրաժեշտության դեպքում կարելի կլինի անհապաղ կապվել: ՙԻնտերսերվիս՚-ը պարտավոր է իր արտասահմանյան գործընկերներից ստանալ մանրամասը տեղեկություններ` հյուրընկալ ընտանիքներում աղջիկների իրավիճակի մասին: Մասնակիցը ապրելու է արտասահմանում մեկ տարի, և կատարելագործելու է օտար լեզվի իր իմացությունը: Ձեռք է բերելու կենսափորձ, հասունություն, ընդլայնելու է իր մտահորիզոնը: Մոտիկից ծանոթանալու է ուրիշ երկրին, ապրելու է կոնկրետ ընտանիքի առօրյա հոգսերով, բավական ժամանակ է տրամադրելու երեխաների խնամքին:

    Եթե ձեզ հաճելի է շփվել երեխաների հետ, Au Pair ծրագիրը սպասում է ձեզ:

     
     
     
     
     
     
     
    Copyright © 2006 Sitename.com. Designed by Web Page Templates Terms of Use  |  Privacy Policy
     
    Design downloaded from free website templates.