Գլհավոր Էջ  |  Հետադարձ կապ

 

28 Իսահակյան  փ.,

3-րդ հարկ,, 19 սենյակ

Երևան
հեռ: 58 47 33

 
 
ՄԵՐ ՄԱՍԻՆ
AU PAIR ԾՐԱԳԻՐԸ
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
ԻՆՉՊԵՍ ՄԱՍՆԱԿՑԵԼ
ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
 

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player


ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
AU PAIR ԾՐԱԳԻՐԸ

 
  • ԱՄՆ
  • ԱՎՍՏՐԻԱ
  • ԲԵԼԳԻԱ
  • ԳԵՐՄԱՆԻԱ
  • ՀՈԼԱՆԴԻԱ
  • ՖՐԱՆՍԻԱ

  • IAPA Member

     

    ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

     


     
     
     

    Ինչպես մաննակցել AU PAIR Ծրագրին

    "AIEP/Interservice"-ը 1997 թվականից մինչ այժմ "IAPA" և "WYSE" միջազգային կազմակերպությունների միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, որը պաշտոնապես ներկայացնում է AuPair ծրագիրը ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Գերմանիայում: "IAPA" և "WYSE" հանրահայտ միջազգային կազմակերպություների անդամները ապահովում են մասնակցի անվտանգությունը արտերկրում գտնվելիս: AuPair ծրագիրը հնարավորություն է ստեղծում մասնակցին ԱՆՎՃԱՐ կատարելագործվելու օտար լեզվի իմացությունը` այցելելով լեզվի դասընթացների, ծանոթանալով տարբեր երկրների մշակույթներին, պատմությանն ու ավանդույթներին, միևնույն ժամանակ վաստակելով գումար սկսած ամսական 260 Եվրո Եվրոպայում և 800$ ԱՄՆ-ում : Ծրագիրը նախատեսված է մինչև 12 ամիս: Մասնակիցը պետք է լինի 18-27 տարեկան, տիրապետի տվյալ երկրի լեզվին:

    Ամենօրյա շփումը հյուրընկալող ընտանիքի անդամների հետ, անշուշտ, ժամանակի ընթացքում վերաճում է վստահություն ու ջերմություն ներշնչող կապվածության: Դա օգնում է ոչ միայն երեխաների խնամքին, այլև հյուրընկալող երկրի ավանդույթների, բարքերի և օրենքների յուրացմանը: Անմիջական պարտականություններից ազատ ժամանակ, Au Pair-ը կարող է հաճախել օտար լեզվի ուսուցման դասընթացների ծանոթանալ պատկերասրահներում, թանգարաններում ներկայացված մշակութային արժեքներին:


    Որո~նք են Ծրագրի պահանջները

    Տարբեր երկրներում տարբեր են Au Pair-ին ներկայացվող պահանջները: Ֆրանսիայում Au Pair-ը երեխայի խնամքին նվիրում է շաբաթական 30 ժամ: Լինում են դեպքեր, երբ Au Pair-ից խնդրում են, որպեսզի երեխայի խնամքին տրամադրի ոչ թե 30, այլ 35 ժամ (Au Pair ՙՊլյուս՚): Այս դեպքում ընտանիքը մասնակցին տալիս է լրացուցիչ գումար:
    Ծրագրի հավակնորդը պարտավոր է ունենալ վարորդական իրավունք: Եթե ԱՄՆ-ում դա պարտադիր է, ապա Եվրոպայում ընդամենը ցանկալի է:
    Au Pair-ի միջազգային կոդեքսում ընդգծվում է `ՙՀյուրընկալվող երկրում գտնվելու ողջ ժամանակ Au Pair–ը իրավունք չունի ուրիշ այլ տեղ աշխատելու, նա պետք է միայն կատարի իր անմիջական պարտականությունները: Նշվում է նաև, որ Մասնակիցը պարտավոր է իմանալ հյուրընկալող երկրի տիրապետող լեզուն` հատկապես խոսակցական, ամենօրյա շփումների կարիքները բավարարող մակարդակով:
    Դիմորդը պարտավոր է ներկայացնել երեք երաշխավորագիր` մեկը աշխատավայրից և երկուսը`անձանցից, որոնց ընտանիքում խնամել է երեխա և որևէ ազգակցական կապեր չունի տվյալ ընտանիքի հետ:
    Պարտավոր է նաև ներկայացնել անձնագրի պատճեն, 2 լուսանկար,կրթության վկայականի պատճեն, բժշկական տեղեկանք:
    Հյուրընկալող երկիր մեկնելու և վերադարձի հետ կապված ծախսերը Au Pair-ն ինքն է հոգալու: Հյուրընկալող ընտանիքների ընտրությամբ զբաղվում են IAPA միջազգային կազմակերպության մեր արտասահմանյան գործընկերները: Au Pair մասնակիցը նախապես կտեղեկացվի հյուրընկալ ընտանիքի մասին` թե ինչով են զբաղվում այդ ընտանիքի անդամները, ընտանիքում երեխաների քանակը և նրանց տարիքը:
    Մասնակիցը հեռախոսով կամ Skype-ով կարող է կապվել ընտանիքի որևէ անդամի հետ, ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները:
    Au Pair-ը պարտավոր է ոչ միայն իմանալ, այլև հարգել հյուրընկալող երկրի օրենքները, հասարակական բարքերը հատկապես ընտանեկան հարաբերությունների ոլորտում:

     
     
     
         
     
     
     
    Copyright © 2006 Sitename.com. Designed by Web Page Templates Terms of Use  |  Privacy Policy
     
    Design downloaded from free website templates.