Գլհավոր Էջ  |  Հետադարձ կապ

 

28 Իսահակյան  փ.,

3-րդ հարկ,, 19 սենյակ

Երևան
հեռ: 58 47 33

 
 
ՄԵՐ ՄԱՍԻՆ
AU PAIR ԾՐԱԳԻՐԸ
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ
ԻՆՉՊԵՍ ՄԱՍՆԱԿՑԵԼ
ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ
ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
 

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player


ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
AU PAIR ԾՐԱԳԻՐԸ

 
  • ԱՄՆ
  • ԱՎՍՏՐԻԱ
  • ԲԵԼԳԻԱ
  • ԳԵՐՄԱՆԻԱ
  • ՀՈԼԱՆԴԻԱ
  • ՖՐԱՆՍԻԱ

  • IAPA Member

     

    ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ

     


     
     
     

    Մեր Մասին

     

    ԻՆՏԵՐՍԵՐՎԻՍԸ առաջարկում է AU PAIR ծրագիրը:

    Au Pair ծրագիրը մշակվել և կիրառվել է Au Pair միջազգային ընկերակցության (IAPA) կողմից, որը ստեղծվել է 1994 թ: IAPA-ն ունի ներկայացուցիչներ ավելի քան 90 երկրներում:

    ՙ 1997 թ. մարտին, Փարիզում IAPA-ի ամենամյա համաժողովում, ՙԻնտերսերվիսը՚ ընտրվեց Au Pair միջազգային ընկերակցության լիիրավ անդամ: Դա հնարավորություն ստեղծեց ՙԻնտերսերվիսին՚ համագործակցություն հաստատել աշխարհի տարբեր երկրների, առաջին հերթին, Գերմանիայի, Ֆրանսիայի, Հոլանդիա, Ավստրիա և ԱՄՆ-ի Au Pair կազմակերպությունների հետ, որոնք կուտակել են լուրջ փորձառություն այդ բնագավառում:

    Au Pair համակարգը խստորեն վերահսկվում է ընդունող երկրի համապատասխան պետական գերատեսչությունների կողմից: Իր հերթին աղջիկը պարտավոր է իմանալ, հարգել ու պահպանել հյուընկալող երկրի օրենքները: Ոչ մեկը ապահովագրված չէ տհաճ կամ կոնֆլիկտային իրավիճակներից: IAPA կազմակերպության Վարքի Միջազգային կոդեքսի համաձայն` ՙԸնդունող կազմակերպությունը պարտավոր է անհապաղ ծանուցել ուղարկող կողմին` au pair-ի և ընտանիքի միջև առաջացած որևէ լուրջ պրոբլեմի մասին՚: Տեղերում գործակալությունների ներկայացուցիչներն արագ կարձագանքեն au pair աղջկա իրավունքների ցանկացած խախտումներին, կհարթեն կոնֆլիկտները կամ կօգնեն աղջկան փոխելու ընտանիքը, նրանց կմատուցեն բոլոր անհրաժեշտ իրավաբանական և, պաշտոնական, հումանիտար ծառայություններ: Եվ, որ խիստ կարևոր է, ընդունող կազմակերպությունը պարտավոր է Au Pair աղջկան ապահովել այն անձանց ցուցակով, որոնց հետ անհրաժեշտության դեպքում կարելի կլինի անհապաղ կապվել: ՙԻնտերսերվիս՚-ը պարտավոր է իր արտասահմանյան գործընկերներից ստանալ մանրամասն տեղեկություններ` հյուրընկալ ընտանիքներում աղջիկների իրավիճակի մասին: Au pair աղջիկն ապրելու է արտասահմանում մեկ տարի, և կատարելագործելու է օտար լեզվի իր իմացությունը: Ձեռք է բերելու կենսափորձ, հասունություն, ընդլայնելու է իր մտահորիզոնը: Մոտիկից ծանոթանալու է ուրիշ երկրին, ապրելու է կոնկրետ ընտանիքի առօրյա հոգսերով, բավական ժամանակ է տրամադրելու երեխաների խնամքին: Եթե ձեզ հաճելի է շփվել երեխաների հետ, Au Pair ծրագիրը սպասում է ձեզ:

     
     
     
     
     
     
     
    Copyright © 2017. Terms of Use  |  Privacy Policy
     
    Design downloaded from free website templates.